Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմը վարժանքներ է անցկացնում

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ստորաբաժանումները վարժանքներ են սկսել նավախմբի մշտակայան տեղակայման վայրերում՝ Աստրախանում և Մախաչկալայում:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի-ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում (արխիվ)

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 10 նավ և կատեր, այդ թվում նաև «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Աստրախան», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» փոքր հրթիռային նավերը, ինչպես նաև հրետանային և ականազերծող նավեր:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետը նաև նշել է, որ նավաստիները մշակում են նավերը մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի բերելու, մշտական տեղակայման վայրերից դուրս գալու, ծովում մարտական գործողություններ իրականացնելիս նավերի պաշտպանության համար տեխնիկական միջոցների օգտագործման առաջադրանքներ:

Աստաֆևը նաև նշել է, որ այդ վարժանքները իրականացվում են այս տարվա հոկտեմբերին Կասպից ծովում անցկացվելիք մասշտաբային ծովային զորավարժությանը պատրաստվելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *