Ապրանքի էժանությունը հանգեցնում է ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատավարձերի ցածրության. ՊՆ

ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել է՝ «պետք է կարողանանք այնպես անել», որ ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող ինժեներները և գիտնականները բավականին բարձր աշխատավարձեր ստանան, դա Հայաստանի համար միշտ խնդիր է եղել:

«…Բանակի տեսակետից մենք ուզում ենք հնարավորինս էժան ստանալ ապրանքը, բայց դա բերում է այն բանին, որ աշխատավարձերը ցածր են լինում և այդ ոլորտից ինժեներները գնում են, նույնիսկ Հայաստանի մեջ գնում են ուրիշ ոլորտներ, ոչ միայն արտագաղթում են, այլ Հայաստանի մեջ գնում են: Այդ խնդիրն ունենք»,— մասնավորապես նշել է ՊՆ տեղակալը:

Ըստ փոխնախարարի՝ ներկայում որևէ սահմանափակում չկա դրված, որ ինչ-որ սահմանից ավելի բարձր չի կարող աշխատավարձը լինել, այս հարցում արտահանումն էլ է շատ կարևոր.

«…Որովհետև ներսի շուկայում դու գները և գնագոյացումը սահմնափակում ես ամեն դեպքում: Ընկերության զարգացման հնարավորությունները, եթե միայն ներսի շուկայում է, պաշտպանության նախարարության հետ է միայն աշխատում, այդքան մեծ չեն կարող լինել: Բայց արտաքին շուկաներում աշխատելուց արդեն իսկ կարելի է շատ ավելի լուրջ հնարավորություններ ունենալ ներդրման և նաև գիտնականներին, ինժեներներին պահելու հարցում»:

Ըստ Փախչանյանի՝ ինչ վերաբերում է այս հարցի վերաբերյալ վարչարարությանը, մոտեցումներին, դրանք պետական քննարկման փուլում են: Ծրագրեր են քննարկվում, որպեսզի կարողանան Հայաստանի «լավագույն, ամենատաղանդավոր տղաներին հնարավորինս օգտագործեն բանակի և պաշտպանության կարիքները հոգալու համար» (1):

Փոխնախարարի ներկայացմամբ՝ այս պահին գործում է մեկ ծրագիր, որը արդեն իրականցվում է արդեն 2 տարի: «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնում շատ թափանցիկ գործընթացով ընտրվում են IT ոլորտի ամենատաղանդավոր տղաները և գնում են ծառայելու այդ խնդիրներով զբաղվող հատուկ ստորաբաժանումներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *