Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծում տեղակայված զորամասեր և ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովը Ադրբեջանի 3-րդ ԲԿ-ի ենթակայության տակ գտնվեղ առաջնագծի դիրքում

Զաքիր Հասանովը Ադրբեջանի 3-րդ ԲԿ-ի ենթակայության տակ գտնվեղ առաջնագծի դիրքում

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ այցի ընթացքում պաշտպանության նախարարին ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը և այդ երկրի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովը:

Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագոտու երկայնքով:

Նշվում է, որ այցը կատարվել է երկրի նախագահի հրամանով՝ առաջնագծում տեղակայված ստորաբաժանումների մարտունակությունը, անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը և քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման պայմանները ստուգելու նպատակով:

Հասանովը նաև այցելել է սահմանամերձ գյուղեր և զրուցել բնակչության հետ:

Զաքիր հասանովը շրջում է սահմանամերձ գյուղում

Զաքիր հասանովը շրջում է սահմանամերձ գյուղում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *