ՀՀ ՊՆ-ն նախատեսում է զենքի լուրջ արտահանում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ կարծում է՝ շատ մոտ է այն պահը, որ Հայաստանը [զենքի] առաջին լուրջ արտահանումները կունենա արտերկիր:  Այս մասին նախարարի հայտարարությունը փոխանցում է «Պանորամա» լրատվակայքը։

«Այս ոլորտն այնպիսին է, որ եթե դու շարունակես արտադրել միայն քեզ համար, երբեք չես կարող լինել մրցունակ: Մեզ համար կարևոր է, որ մեր արտադրանքը, մեր մշակումները նաև արտերկրի շուկաներ դուրս գան»,- նշել է նախարարը՝ խոսելով ռազմաարդյունաբերության ոլորտի մասին։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել էր, որ «Ֆագոտ» համալիրի Հայաստանում արդիականացվող տարբերակի նկատմամբ մեկ կոնկրետ երկրից շատ կոնկրետ հետաքրքրություն է եղել, «պիտի գնան իրենց տեղում ցուցադրեն»։

Նա նաև հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերում օգտագործվող, հայկական արտադրության հրետանային կրակի կառավարման և հետախուզության համակարգով հետաքրքրվում են նաև արտերկրում, մասնավորապես մեկ երկրի հետ արդեն վաճառքի վերաբերյալ բանակցություններ են վարվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *