ՌԴ ՊՆ-ից հերքում են «Արևմուտք – 2017-ի» ժամանակ քաղաքացիականների հրթիռակոծման լուրը

ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանից հերքել են այդ տեղեկությունը, որ ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք ” 2017» զորավարժության ընթացքում ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռը կրակել է հանդիսականների ուղղությամբ:

«Արևմուտք ” 2017» զորավարժության ընթացքում քաղաքացիակկաների ուղղությամբ հրթիռակոծության մասին հայտնել էր ռուսաստանյան «66.ru» լրատվակայքը:

Հրապարակմանը կից տեսանյությում երևում է այն պահը, երբ Կա-52 ինքնաթիռը հրթիռ է արձակում կայանված բեռնատարի ուղղությամբ: Պայթյունի պահին այդտեղ երևում է մեկ քաղաքացիական անձ և այլ մեքենաներ:

Դեպքի վայրից ականատեսը լրատվակայքին պատմել է, որ հրթիռակոծության արդյունքում այրվել է առնվազն երկու մեքենա և երկու հոգի էլ ծանր վնասվածքներ են ստացել:

ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանից, սակայն, հերքել են «Արևմուտք ” 2017» զորավարժության ընթացքում ուղղաթիռի կողմից քաղաքացիականների հրթիռակոծության մասին լուրը:

Նշվում է, որ սոցցանցերում հայտնված տեսագրությունը նկարահանվել է այլ ժամանակ, ոչ թե «Արևմուտք ” 2017» զորավարժության: Այդ ժամանակ ուղղաթիռներից մեկի թիրախավորման համակարգը սխալ թիրախ է ընտրել, իսկ հրթիռակոծության արդյունքում վնասվել է մեկ բեռնատար մեքենա, իսկ այնտեղ մարդիկ չեն եղել:

Նման նկարագրությանը քիչ թե շատ  համապատասխանում է նույն «66.ru» լրատվակայքի հրապարակած հաջորդ տեսանյութը, որը արվել է արդեն պայթյունից հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք ” 2017» զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Ռազմավարական զորավարժությանը ներգրավված է շուրջ 12,7 հազար զինծառայող և 680 միավոր զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *