Իսրայելում բացվել է ԱՄՆ ԶՈւ առաջին մշտական ռազմաբազան

Սեպտեմբերի 18-ին Իսրայելում բացվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի առաջին մշտական ավիաբազան: Այն տեղակայված է Իսրայելի հարավում՝ Նեգև անապատում:  Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel լրատվակայքը:

Իսրայելում բացվել է ԱՄՆ ԶՈւ առաջին մշտական ռազմաբազան

Իսրայելում բացվել է ԱՄՆ ԶՈւ առաջին մշտական ռազմաբազան

Իսրայելի պաշտպանության բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարը Ցվիկա Հայիմովիչը հայտարարել է, որ ռազմաբազայի ստեղծումը ցույց է տալիս Իսրայելի և ԱՄՆ-ի միջև առկա մի քանի ամյա դաշնակցային հարաբերությունները:

«Ի լրումն Իսրայելի հակաօդային պաշտպանության ոլորտում բարելավումներին, մենք նշանակալիորեն կբարելավենք մեր կարողությունները: Այն մեզ 100 տոկոսանոց արդյունք չի տա, բայց պատերազմի ժամանակ այն կօգնի կարևոր ձեռբերումներ ունենալ», — ասել է Ցվիկա Հայիմովիչը:

Ռազմաբազան գործելու է Իսրայելի ՌՕՈւ Մաշաբիմ ավիաբազայի ներսում, որը տեղակայված է իսրայելական Դիմոնա և Յերուհամ քաղաքների միջև ընկած տարածքում: Ռազմաբազան ղեկավարվելու է ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության կողմից:

Նշենք, որ դեռևս 2016-ի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ստորագրել են Իսրայելին 10 տարվա ընթացքում 38 մլրդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ) ռազմական օգնության տրամադրման համաձայնագիր: 38 մլրդ դոլարի համաձայնագիրն ընդգրկում է ֆինանսական օգնություն 2019-ից 2028 թվականների համար: Օգնությունը հաջորդում է 2007-ին ստորագրված 30 մլրդ դոլարի համաձայնագրին, որի ժամկետն ավարտվում է 2018-ին:

Բացի այդ, օրեր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է ևս 2 միավոր F-35 «Ադիր» կործանիչ՝ դրանց թիվը  Իսրայելի ՌՕՈւ-մ հասցնելով 7-ի: Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր  F-35 կործանիչ՝  յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *