Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ին Իրաքի հյուսիսում

Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ըստ հաղորդագրության՝ հարվածերի արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների զենքի պահեստները, թաքստոցները:

Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում քրդական կառույցի դիրքերին նաև սեպտեմբերի 18-ին: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ:

Բացի այդ, Թուրքիայի օդուժը քուրդ զինյալների դիրքերին հարվածել է նաև երկրի հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) և Հաքքարի նահանգներում: Թուրքական կողմի պնդմամբ՝ «շարքից հանվել է» 13 քուրդ զինյալ:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:

Թուրքիայի տարածքում ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններին մասնակցում են ժանդարմերիայի, ոստիկանության, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները, ինչպես նաև օդուժը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *