Սիրիայի բանակն անցել է Եփրատը և սկսել Դեր Զորի հյուսիս-արևելքի ազատագրումը

Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Դեր Զորում իրենց թղթակցից ստացած տեղեկությունը:

Ռուսաստանյան «ՖԱՆ» գործակալության տվյալներով՝ գործողությունն իրականացրել է Սիրիայի բանակի «ԻՊ որսորդներ» (ISIS Hunters) հատուկ նշանակության ստորաբաժանումը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հայտնած տեղեկության՝ Սիրիայի բանակի ստորաբաժանումները Դեր Զորի արևելքում և հյուսիսում արդեն մի քանի գյուղ ազատագրել են ԻՊ վերահսկողությունից: Սիրիական զինուժը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ շարունակում է  առաջխաղացումը դեպի հյուսիս:

Իրադրությունը Սիրիայի կենտրոնական հատվածում. 18 սեպտեմբեր, 2017 թ.

Իրադրությունը Սիրիայի կենտրոնական հատվածում. 18 սեպտեմբեր, 2017 թ.

Դեր Զոր նահանգում սիրիական և քրդական ուժերի միաժամանակյա գործողությունները արդեն իսկ ցույց են տվել իրենց խնդրահարույց լինելը: Սեպտեմբերի 17-ին քրդերը Սիրիայի բանակին մեղադրել են իրենց դիրքերին հարվածելու համար:

Միջադեպը քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *