Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 1 զինծառայող

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ուժայինների բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող:  Այս մասին հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Թուրքիայի ուժայինները հարավարևելյան Մարդին նահանգում

Դեպքը գրանցվել է Մարդին նահանգի Նուսայբին գավառում: Թուրքիայի ուժայինները շարունակում են գավառում գործողություններ իրականացնել քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-13-ը PKK-ի զինյալների դեմ ռազմական գործողություններում սպանվել է 3 թուրք զինծառայող, ևս 18-ը վիրավորվել է:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Արդեն 2 տարի է, ինչ Թուրքիայի ուժայինները գործողություններ են անցկացնում քրդերի դեմ, սակայն դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին:

PKK-ի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական ժանդարմերիայի, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային զորքերը, օդուժը:

Բախումների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ և գյուղեր են ավերվել: Նշենք, որ Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումներում ամենաշատ նյութական վնասներ կրած գավառներից մեկն է:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *