Ադրբեջանը գնել է չեխական արտադրության ինքնագնաց հաուբից և հրթիռային համակարգ

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ

DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:

Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված  Dana M1M հաուբիցներ: Հավելելենք, որ այս արդիականացված տարբերակի նախատիպն է միայն ցուցադրվել 2016 թ.: Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել 2018-20 թթ.:

Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնել է հենց Չեխայից և ոչ թե որև երրորդ երկրից:

Հավելենք, որ Dana համակարգերի ավելի հին տարբերակներ առկա են Վրասատանի զինուժի սպառազինությունում: Վրաստանը տվյալ համակարգերը կիրառել է 2008 թ. Օգոստոսյան պատերազմում` կորցնելով մի քանի միավոր:

RM-70 ՀԿՌՀ-ն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Համակարգի արագ լիցքավորման համար մեքենայի թափքին տեղադրված է 40 ուղղորդիչով պահուստային փաթեթ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով՝ մինչև 21 կմ: Այն գրեթե նույնական է խորհրդային/ռուսաստանյան արտադրության «Գռադ» ՀԿՌՀ-ին:

Տվյալ համակարգերից ևս կա Վրաստանի ԶՈւ սպառազինությունում: Ինչպես և ԻՀՀ-ները՝ այս ՀԿՌՀ-ները ևս մանսակցել են 2008 թ. Օգոստոսյան պատերազմին:

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

RM_70_Vampir ՀԿՌՀ

RM_70_Vampir ՀԿՌՀ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *