Իսրայելը ստացել է ևս 2 միավոր F-35 կործանիչ

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է ևս 2 միավոր F-35 «Ադիր» կործանիչ՝ դրանց թիվը  Իսրայելի ՌՕՈւ-մ հասցնելով 7-ի: Այս մասին հայտնում են Իսրայելի ռազմաօդային ուժերից:

F-35 կործանիչները Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը: Սեպտեմբերի 14-ին մատակարարված ինքնաթիռները կրում են 908 և 909 բորտային համարները:

Ինքնաթիռների ընդունման արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի «Նեվաթիմ» ավիաբազայում:

Իսրայելը կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր անցած տարվա դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել այս տարվա ապրիլի 23-ին:

Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր  F-35 կործանիչ՝  յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ:

9/14/2017-ին Իսրայելին մատակարարված 2 միավոր F-35-երից մեկը

9/14/2017-ին Իսրայելին մատակարարված 2 միավոր F-35-երից մեկը

F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Ինքնաթիռների առաջին էսկադրիլիան ԱՄՆ-ում օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի էր բերվել նախորդ տարվա օգոստոսին:

9/14/2017-ին Իսրայելին մատակարարված 2 միավոր F-35-երից մեկը

9/14/2017-ին Իսրայելին մատակարարված 2 միավոր F-35-երից մեկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *