ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը վարժանքներ է անցկացրել

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել Դաղստանի «Ադանակ» զորավարժարանում:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ: Լուսանկարը «ՌԻԱ Նովոստի» գործակալության

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը վարժանքների ժամանակ: Լուսանկարը «ՌԻԱ Նովոստի» գործակալության

Վարժանքներին մասնակցել է ՌԴ ԶՈւ շուրջ 500 զինծառայող, ներգրավվել են 50 միավոր ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա, 2 միավոր Մի-8 ուղղաթիռ:

Զորավարժության սցենարով՝ ծովային հետևակի վաշտը ինքնագնաց հրետանային մարտկոցի օգնությամբ պաշտպանական դիրք է ընդունել նախօրոք որոշված վայրում, որը համալրված է եղել ինժեներական սարքավորումներում: Դեսանտագրոհային դասակը բաժանվել է մի քանի հարձակողական խմբերի և սկսել է հարձակումը պայմանական հակառակորդի ուղղությամբ:

Այնուհետև դեսանտագրոհային հաշվարկը Մի-8 ուղղաթիռներից դեսանտ է իջեցրել հակառակորդի թիքունում և սկսել է գրոհը: Վարժանքների վերջին փուլում վաշտերը մարտական կրակ են վարել հրազենային զինատեսակներով, նռնականետներով և խոցել են ավելի քան 500 թիրախ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *