ՌԴ զինուժը վարժանքների ընթացքում ազատել է պայմանական գերիներին

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները վարժանքների ժամանակ ազատել են պայմանական անօրինական զինված խմբավորումների կողմից գերեվարվածներին։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները խաղարկել են  ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներով և Տ-90Ա տանկերով հակառակորդի գրաված բնակելի շրջանը գրոհելու և շրջափակելու առաջադրանքներ։

ՌԴ ԶՈւ Տ-90Ա տանկ՝ Հյուսիսային Օսիայի տարածքում

ՌԴ ԶՈւ Տ-90Ա տանկ՝ Հյուսիսային Օսիայի տարածքում

Բնակելի շրջանը գրավելուց հետո զինծառայողները «ազատել են գերիներին»։ Պայմանական հակառակորդին վնասազերծելու համար ներգրավվել են նաև դիպուկահարներ։

Վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացնելու են նաև պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածներին դիմակայելու, վարակված տեղանքը հաղթահարելու գործողություններ։ Մշակվել են նաև տագնապի հայտարարման ժամանակ անձնակազմի, զինտեխնիկայի նախապատրաստման և կենտրոնացման շրջաններ մեկնելու հարցեր։

Զորավարժությանը ներգրավվել են 2000 զինծառայող, 500 միավոր ռազմական տեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *