Հայաստանը ոչ թե հավաքում է անօդաչու սարքեր, այլ արտադրում. Վիգեն Սարգսյան

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ունի հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն հավաքվում են Հայաստանում, այլև արտադրվում:

«Մենք էլ ունենք անօդաչու թռչող սարքեր, իրականում հենց մեր արտադրության, ոչ թե մեզ մոտ отверочная сборка անվանվող` այլ ընկերությունների թռչող սարքերը հավաքելու երևույթը: Եվ կարծում եմ, որ այդ անօդաչու թռչող սարքերը ինչպես կատարել, այնպես էլ շարունակելու են կատարել, ընդ որում՝ կատարելագործված ձևով, իրենց առջև դրած խնդիրները», — նշել է Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ հայկական ռազմաարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մշակումներ:

Իսկ ավելի վաղ՝ 2016 թ. հոկտեմբերին Երևանում անցկացվող ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ, ArmBGC Innovation ընկերության տնօրենը Ռազմինֆոյի լրագրողին հայտնել էր, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար փորձարկում է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք։ Նույն ընկերությունն արդեն նախագծել է այլ նշանակության անօդաչու սարքեր:

One response to “Հայաստանը ոչ թե հավաքում է անօդաչու սարքեր, այլ արտադրում. Վիգեն Սարգսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *