Իրանում շահագործման են հանձնել վերանորոգված ինքնաթիռ

Իրանի Շիրազ քաղաքի «Շեհիդ Դուրան» բազայում ավարտվել են վերանորոգված «Իլյուշին-76» (Իլ-76) բեռնատար ինքնաթիռի փորձարկումները։ Այս մասին սեպտեմբերի 12-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Փորձարկումների ավարտից հետո ինքնաթիռը համալրել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի շարքերը։

Իլ-76 ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Իլ-76 ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Նախքան նորոգումը ինքնաթիռը չի շահագործվել 3 տարի։ Ինքնաթիռը վերանորոգվել է «Շեհիդ Դուրան» բազայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիան համալրվել էր 3 միավոր վերանորոգված Boeing CH-47 Chinook, 5 միավոր Bell-214, 1 միավոր Bell-206, 1 միավոր Bell-205, 2 միավոր Bell-AH-1 Cobra դասի ուղղաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *