OCCRP-ն հաստատել է Ադրբեջանի մասնակցությունը Սիրիայում գրոհայինների զինմանը

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը (OCCRP) ևս մեկ անգամ հաստատել է, որ Ադրբեջանի ինքնաթիռները ներգրավվել են Սիրիայի զինյալ խմբավորումների և գրոհայինների սպառազինման գործընթացին:

OCCRP-ին ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Արևմտյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև Վրաստանից, Ղազախստանից և Աֆղանստանից Պենտագոնի (ԱՄՆ ՊՆ) կողմից խորհրդային արտադրության զենք-զինամթերքի գնումներին և դրանց տեղափոխմանը Սիրիա:

Վերլուծություններից մեկը վերաբերում է տարանցիկ նպատակների համար Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից զենքի պահեստների օգտագործմանը: Զենքի տեղափոխման այդ գործընթացին ներգրավվել են ադրբեջանական SilkWay ավիաընկերության ինքնաթիռները:

OCCRP-ին իր հետազոտության համար, մասնավորապես, օգտագործել է Ադրբեջանից Խորվաթիա զենքի տեղափոխման մասին, ինչպես նաև SilkWay-ի ինքնաթիռներից կողմից Ղազախստանից Չիկագո և Ֆրանկֆուրտ զենքի տեղափոխման մասին վկայող փաստաթղթերը:

Առաջին փաստաթղթից պարզ է դառնում, որ 2017 թ. հունիսի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ արարողակարգի վարչությունը հարցում է ուղարկել մի շարք երկրների (Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա, Սերբիա)՝ խնդրելով թույլատրել այդ երկրների օդային տարածքով չպլանավորված անցումը: Համաձայն փաստաթղթի՝ ադրբեջանական ինքնաթիռների վերջնակետը պետք է լիներ Խորվաթիան: Նախատեսվում է Ադրբեջանից Խորվաթիա շուրջ 40 տոննա զենք-զինամթերք՝ նռնակներ, պահեստատուփեր և արկեր փոխադրել:

Այս պարագայում Ադրբեջանը տարանցիկ չվերթներ իրականացնելուց բացի հանդես է գալիս նաև որպես զենք-զինամթերք ուղարկող:

Ուղարկող կազմակերպույունը Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Ջիհազ» միավորումն է:

Ուղարկող կազմակերպույունը Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Ջիհազ» միավորումն է:

Որպես սպառազինության ուղարկող է նշվում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «ՋԻՀԱԶ» արտադրական միությունը: Միությունը ներառում է նույն նախարարության ենթակայության տակ գտնվող Ադրբեջանի ռազմարդյունաբերական գրեթե բոլոր ընկերությունները:

Սպառազինության հասցեատեր է նշված ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը, իսկ սպառազինություն տեղափոխում է ադրբեջանական SilkWay ավիաընկերությունը, որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Ադրբեջանի նախագահի դստերը՝ Արզու Ալիևային:

Ըստ երկրորդ փաստաթղթի՝ ադրբեջանական SilkWay ավիաընկերությունը Ղազախստանից դեպի Չիկագո և Ֆրանկֆուրտ ուղղություններով իրականացրել է զենքի փոխադրումներ:

Նշենք, որ բացի SilkWay-ից զենքի տեղափոխմամբ են զբաղվել նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ այս փաստաթղթերի ի հայտ եկան, երբ հաքերային հարձակման արդյունքում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատնից վերցվեցին հարյուրավոր փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի հիման վրա ուսումասիրություն էր կատարել բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան՝ բացահայտելով Ադրբեջանի կողմից դիվանագիտական խողովակների աջակցությամբ իրականացված շուրջ 350 տարանցիկ թռիչք:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարած լրագրողին հրապարակումից հետո առանց բացատրության օգոստոսին հեռացրել էին աշխատանքից: Ուսումնասիրության և աշխատանքից հեռացման թեմայով Ռազմինֆոն զրուցել էր նրա հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *