Հյուսիսային Սինայում հարձակման հետևանքով սպանվել է Եգիպտոսի անվտանգության ուժերի 18 ծառայող

Սեպտեմբերի 11-ին Եգիպտոսի Հյուսիսային Սինայի շրջանում գրոհայինները հարձակվել են Եգիպտոսի անվտանգության ուժերի շարասյան վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 18 ոստիկան, կան նաև վիրավորներ:Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Սինայի շրջանի կենտրոն Արիշ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Գրոհայինները պայթեցրել են ինքնաշեն ռումբը, ապա մարտի բռնվել անվտանգության ուժերի հետ: Պայթյունի հետևանքով ոչնչացվել է 3 զրահապատ մեքենա: Վիրավորվել է նաև անվտանգության ուժերի բրիգադային գեներալ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ըստ արաբական աղբյուրի՝ լուսանկարներում հենց այդ ոչնչացված մեքենաներն են:

Նշվում է, որ գրոհայինները կրակ են բացել նաև շտապ օգնության աշխատակիցների վրա՝  վիրավորելով 4 հոգու:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին, սակայն նրանց թվի մասին տվյալներ չէր հողորդել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները Reuters-ին են փոխանցել Արիշի հիվանդանոցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *