ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ

Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում ադրբեջանական բանակից կրակել են ՀՀ կողմից մշտադիտարկմանը մասնակցող խմբի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *