Թուրքիայում զինված ուժերի 22 զինծառայող է ձերբակալվել

Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի ԶՈւ 22 սպա և ենթասպա: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ

Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները համաժամանակյա գործողություն են իրականացրել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում: Եվս 9 մարդ փախուստի մեջ է հայտարարվել: Ձերբակալված զինծառայողները կասկածվում են Գյուլենականների հետ կապ ունենալու համար:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:

Մի քանի ժամում Էրդողանի կողմնակիցները ճնշում են հեղափոխության փորձը, ինչից հետո սկսվում են ձերբակալություններն ու հաշվեհարդարները: Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվում է «արտակարգ դրություն», որը շարունակվում է մինչև այժմ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 150-ից ավել գեներալ և ընդհանուր 20000-23000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *