Ուկրաինայում մեկնարկել է Rapid Trident – 2017 զորավարժությունը

Սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի արևմուտքում՝ Լվովի մարզում, մեկնարկել է Rapid Trident – 2017 միջազգային զորավարժությունը, որին ներգրավված է 15 երկրի շուրջ 2500 զինծառայող: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

Ուկրաինայում մեկնարկել է Rapid Trident – 2017 զորավարժությունը

Ուկրաինայում մեկնարկել է Rapid Trident – 2017 զորավարժությունը

Զորավարժությունը շարունակվելու մինչև սեպտեմբերի 23-ը: Դրանում ընդգրկված են զինծառայողներ և տեխնիկա ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի, Թուրքիայի, Էստոնիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերից:

Զորավարժության հիմնական նպատակն է տարբեր երկրների զինված ուժերի փորձի, մասնագիտական հմտությունների փոխանակումը, տարբեր երկրների զորամիավորումների միջև համագործակցության ընդլայնումը:

Նշենք, որ զորավարժությանը մասնակցելու նպատակով Մոլդովայի զինված ուժերի 57 հոգանոց ստորաբաժանումը մեկնել է Ուկրաինա, չնայած նրան, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը արգելել էր: Նա հայտարարել է, որ Մոլդովան չեզոք պետություն է և չպետք է մասնակցի որևէ ռազմական դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին։ Իր հերթին Ուկրաինա մեկնած մոլդովական ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ իրենց մասնակցության նպատակը միջազգային հարթակում Մոլդովայի զինված ուժերի հեղինակությունը բարձրացնելն է։

Նշենք, որ 2014-ին անցկացված Rapid Trident միջազգային զորավարժությանը մասնակցել է նաև Ադրբեջանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *