ՊԲ հրամանատարը զորամասերից մեկում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որը ղեկավարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի սեպտեմբերի 10-ի թողարկումից:

Խորհդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարները:

Այն վերաբերել է նոր ուսումնական փուլի մեկնարկային գործընթացի ժամանակ զորամասում կատարված աշխատանքներին և արձանագրված թերությունների վերացման հարցերին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:

ՊԲ հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ ցուցումներ և առաջադրանքներ է տվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *