Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ին Իրաքի հյուսիսում

Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում

Ըստ աղբյուրի՝ «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ զինյալները նախապատրաստել են հարձակում գործել Թուրքիայի սահմանապահ զորամասի և բազայի վրա:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ տեղակայված են կառույցի հիմնական բազաները:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի ուժայինները շարունակում են գործողությունները նաև քրդերի դեմ Թուրքիայի տարածքում: ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը PKK-ի հետ բախումներում սպանվել է ԶՈւ՝ 6 զինծառայող, վիրավորվել՝ ևս 17-ը, «վնասազերծվել է» PKK-ի 99 զինյալ:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական  ժանդարմերիան, ոստիկանությունը, ինչպես նաև բանակի մի շարք ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *