Տեղական արտադրության ինժեներական տեխնիկայի տասնյակ միջոց կներդրվի հայկական բանակում. գնդապետ

Ներկայում տեղական արտադրության ինժեներական սպառազինության տարբեր միջոցների ստեղծման ուղղությամբ փորձարարական աշխատանքներ են կատարվում: Կան տասնյակի հասնող նմուշներ, որոնք առաջիկայում կփորձարկվեն և կներդրվեն հայկական զինված ուժերում: Այս մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի շրջանակներում հայտնել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի շտաբի պետ, գնդապետ Արմեն Առուշանյանը:

Գնդապետ Առուշանյանի խոսքով՝ վերջին մեկ տարում հայկական բանակում արվել են ինժեներական սպառազինության միջոցների աննախադեպ համալրումներ, մասնավորապես՝ ինժեներական տեխնիկայի և ինժեներական հետախուզության միջոցների համալրումներ:

«Ձեռք են բերվել և հատկացվել են զորքերին զորային էսկավատորներ ավտոկռուգներ, ինքնաթափեր: Կրակային բոլոր դիրքերը ինժեներական առումով սարքավորված են», — նշել է գնդապետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *