Սիրիայի քուրդ-արաբական ուժեր գրոհում են ԻՊ դիրքերը Դեր Զորի հյուսիսում

Սեպտեմբերի 9-ին ԱՄն աջակցությամբ Սիրիայում գործող քուրդ-արաբական ուժերը հայտարարել են Դեր Զորի հյուսիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ գործողություն սկսելու մասին: 

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալության կայքը: Նշված ուժերը մի քանի օր շարունակվող բախումներում իսլամիստ զինյալներին կարողացել են դուրս մղել Դեր Զորի հյուսիսի մի շարք կարևոր շրջաններից:

Դեր Զորի գրոհը սկսելու մասին հայտնել է քուրդ-արաբական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Դեր Զորի ռազմական խորհրդի ղեկավարը՝ Հասաքա նահանգում:

Քրդական ուժերը գրոհում են Սիրիայի բանակին զուհագեռ. Ասադի ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ԻՊ դիրքերը գրոհում են Դեր Զորի արևելքից: Սիրիայի կառավարական ուժերը արդեն իսկ կարողացել են շրջափակումից հանել Դեր Զոր քաղաքը: Այնտեղ շուրջ 3 տարի շրջափակման մեջ գտնվում էր Սիրիայի ԶՈւ դերզորյան կայազորը:

ԻՊ ուժերը դեռևս վերահսկում են Իրաքի հետ սահմանին տեղակայված նավթով հարուստ շրջանները, իսկ Դեր Զորի հատվածից գրեթե ամբողջությամբ նահանջել են:

Տեսանյութում՝ Սիրիայի բանակը գրոհում է Դեր Զորը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *