Թուրքիայի ԶՈւ ԳՇ. PKK-ի հետ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ի բախումների վիճակագրություն

Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը Թուրքիայի տարբեր հատվածներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումների վիճակագրությունը. Թուրքիայի ԶՈւ՝ 6 սպանված, 17 վիրավոր, PKK` 99 «վնասազերծված» զինյալ:  Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Թուրքական կողմի տվյալներով՝ բախումներ եղել են Թուրքիայի Շրնաք, Հաքքարի նահանգերի որոշ լեռնային շրջաններում: Քրդական կողմից թուրք զինծառայողները նաև առգրավել են զենք-զինամթերք, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, նռնականետներ ևն:

Գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 6, վիրավորվել՝ 17 զինծառայող. նշված է հաղորդագրությունում: Սակայն, հաշվի առնելով նախորդ բախումների փորձը՝ չի բացառվում, որ թուրքական կողմի կորուստներն ավելի շատ են:

Բացի այդ, քրդերի դեմ գործողություններում ներգրաված են ոչ միայն զինուժի, այլև՝ ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության հատուկ նշանակության ուժերի, ժանդարմերիայի զինծառայողներ, այսպես կոչված «գյուղական պահապաներ»: Այս կառույցների կազմում կորուստների թիվը ևս զգալի է:

Հավելենք,ո ր թուրքական ANF լրատվական գործակալությունը վերջերս հրապարկել էր 2015-16 թթ. բախումներից առաջ և հետո Թուրքիայի որոշ քրդաբնակ շրջաններում տիրող իրավիճակը նկարագրող քրատեզներ: Այդտեղից հստակ երևում է, որ բնակավայրերի զգալի մասը բախումների արդյունքում ավերվել են: Քրդական կողմի կորուստների մի զգալի մասը նաև խաղաղ բնակիչներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *