Գերմանացի պատգամավորները այցելել են Քոնիայի ռազմաբազա

Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները այցելել են Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում ծառայող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազինված Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

Վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազինված Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

Գերմանիայի խորհրդարանականները ավիաբազա են այցելել ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում՝ կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գետմյուլլերի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ, պատվիրակությունը կազմված է 8 հոգուց:

Գերմանացի խորհրդարանականների այցը Քոնյայի ավիաբազա նախատեսված էր դեռևս այս տարվա հուլիսին, սակայն Թուրքիան այն ժամանակ արգելել էր այցը: Արգելումից հետո Գերմանիան իր բողոքն էր ուղարկել ՆԱՏՕ:

Ներկայում Քոնիայում տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի զորքերի կազմում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ 20-30 զինծառայող: Նրանք սպասարկում և շահագործում են ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցը Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: Դրա պատճառն այն էր, որ Գերմանիան քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

Այս դեպքից հետո գերմանական կողմը ամբողջությամբ դուրս բերեց իր զորախումբը ավիաբազայից:Ներկայում ընթանում են գերմանացի զինծառայողներին Հորդանանի ավիաբազաներից մեկում տեղակայելու գործընթացը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *