ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են շուրջ 26մլն դոլար հատկացնել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում ԱՄՆ օդուժի բազան արդիականացնելու համար։ Նշված միջոցները նախատեսվում է հատկացնել 2018 թ. բյուջեով: Այս մասին հայտնում է ամերիկյան «Stars and Stripes» մասնագիտացված կայքը։
Ամերիկյան կողմը պատրաստվումէ նշված գումարով «Ինջիրլիք» ավիաբազաում տեղակայված ամերիկյան օդուժի զորախմբի 216 օդաչուի համար հանրակացարան կառուցել։
ԱՄՆ ՌՕՈւ հարցումով ևս 6.4մլն դոլար Սպիտակ տունը պետք է հատկացնի «հետագա գործողությունների» համար։ ԱՄՆ բանակից հրաժարվել են մեկնաբանել, թե նշված «հետագա գործողությունների» անվան տակ ինչ է ենթադրվում իրականացնել:
Նշենք, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար ԱՄՆ օդուժն օգտագործում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան: