ՀՀ ՊՆ տեղակալը ներկայացրել է հայկական արտադրության որոշ զինատեսակների հնարավորությունները

ՀՀ ՊՆ տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն անդրադարձել է Ռուսաստանում անցկացված «Բանակ-2017» ցուցահանդեսում Հայաստանի ներկայացրած հայկական արտադրության և մշակման սպառազինությանը։ Այս մասին փոխնախարարը զրուցել է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ։

Ավելի վաղ Դավիթ Փախչանյանը «Այսօր» լրատվակայքին հայտնել էր, ցուցահանդեսին ներկայացված միջոցները արդեն օգտագործվում են բանակում, կամ դրանց վերջին արդիականացված տարբերակն են, որոնք դեռ չեն օգտագործվում, բայց օգտագործվելու են։

«Հայ Զինվորին» տված հարցազրույցում ՊՆ տեղակալn անդրադարձել է «Բանակ-2017» ցուցահանդեսին ներկայացված X-55M անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակին՝ նշելով, որ բարելավվել են ԱԹՍ-ի օպտիկայի, էլեկտրոնիկայի բնութագրերը, ճնշման գոտում աշխատելու հնարավորությունները:

«Բանակ-2017»  միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում հայկական տաղավարը: Նկարում հայկական արտադրության X-55M ԱԹՍ-ն է:

«Բանակ-2017»  միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում հայկական տաղավարը: Նկարում հայկական արտադրության X-55M ԱԹՍ-ն է:

«Այժմ այն  կարող է հետախուզական տվյալները իրական ժամանակում փոխանցել հրետանային, համազորային ստորաբաժանումներին: Զգալիորեն աճել են նաև թռիչքի աշխատանքային բարձրությունն ու տևողությունը»— հայտնել է փոխնախարարը:

Դավիթ Փախչանյանի խոսքով՝ արդիականացված անօդաչուն դիմացկուն է և բարդ պայմաններում աշխատում է անխափան: Այն կբարձրացնի հայկական ուժերի հետախուզական հնարավորությունները:

«Բանակ 2017» ռազմական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել էր նաև «Շղարշ» ՌԷՊ միջոցը։ Փոխնախարարը հայտնել է, որ համակարգն արդեն գործարկվում է զինված ուժերում: Այն ստեղծվել է Հայաստանում՝ «Էլ Թեք Քոմփ» ընկերության կողմից, որն այլ մշակումներ էլ է կատարում պաշտպանության նախարարության համար: Ընկերության արտադրանքից միայն մեկ նմուշ է ցուցադրվել: Որոշեցվել է մյուսները դեռ չներկայացնել:

Ըստ ՀՀ ՊՆ տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի՝ այն արդյունավետ ճնշում է GPS ու GLONASS համակարգերի ազդանշանը՝  մի շարք ժամանակակից ռազմական միջոցների զրկելով մարտավարական կարևոր հնարավորություններից:

«Շղարշը» բնութագրվում է բարձր հզորությամբ և կարող է շահագործվել բարդռելիեֆային  պայմաններում: Այն թեթև է, շարժունակ. մեկ զինվորն էլ կարող է տեղափոխել ու կիրառել», — նշել է Դավիթ Փախչանյանը։

Հայկական արտադրության «Շղարշ» ՌԷՊ համակարգ

Հայկական արտադրության «Շղարշ» ՌԷՊ համակարգ

Հայաստանը ցուցահանդեսին ցուցադրել է նաև 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգը։ Փոխնախարարը նշել է, որ համակարգը կարողանում է օպտիկական սարքերը բացահայտել մինչև դրանց աշխատանքը:

«Համակարգը որսում է հակառակորդի օպտիկական սարքավորումներից անդրադարձվող ճառագայթները եւ հզոր լազերային ճառագայթի միջոցով վնասում դրանք», — նշել է փոխնախարարը:

Համակարգը նախագծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկում: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ այն հայտնաբերում է հակառակորդի ռազմական նշանակության օպտիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության սարքերը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում․

«Սարքը այսօր մարտական խնդիր է կատարում զորքերում և ապահովում է 100% արդյունավետություն: Մենք կատարելագործելու ենք հնարավորությունները»:

Նա նշել է, որ նմանատիպ սարք  շահագործվում է նաև ռուսական զորքերում: Սակայն այն խորհրդային մշակում է: Սարքն արդիականացվել է, բայց, օրինակ, հեռահարության առումով զիջում է 3K01M համակարգին:

ՌԴ պաշտպանության նախարարին «Բանակ-2017-ին» ներկայացվել է հայկական սարքի հնարավորությունները, նշվել է, որ այն շատ հեշտ է քողարկել, քանի որ բավականին փոքր է: Սա նաև անվտանգ է օգտագործման տեսանկյունից:

Հայկական արդիականացման 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ

Հայկական արդիականացման 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ

Հայկական արդիականացման 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ

Հայկական արդիականացման 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *