Հայաստանում բանակի համար նոր և ավելի թեթև զրահաբաճկոններ են մշակվում․ ՊՆ փոխնախարար

Մշակվում են հայկական արտադրության նոր զրահաբաճկոններ, որոնք լինելու են ավելի թեթև։ Զրահաբաճկոնների՝ բանակի համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասները այժմ վերջնական հաստատման փուլում են։ Այս մասին «Այսօր» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ մոտ օրերս վերջանալու են այդ աշխատանքները, և արդյունքում վերջնական ճշգրտվելու են պարամետրերը։

«Նախկինի հետ համեմատած դրանք լինելու են ավելի թեթև, որովհետև ավելի լավ և որակյալ պաշտպանիչ բաներ են օգտագործվելու։ Այստեղ նաև կարևոր է հազար ու մի մանրուք, որոնք ի հայտ են գալիս օգտագործման ժամանակ․ ոնց պետք է լինի, որ չնեղի, չխանգարի, հարմար լինի կրակելիս», — նշել է ՀՀ ՊՆ տեղակալը։

Նշենք, որ ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ՝ դեռևս 2016-ի հոկտեմբերին, «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը ներկայացրել էր նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր է ընդունվեն ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ:

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրած զրահաբաճկոնները

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրած զրահաբաճկոնները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *