200 մլն վարկով Հայաստանի գնած սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է․ՊՆ փոխնախարար

Հայաստանի՝ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկով Ռուսաստանից գնած սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է։ Այժմ «շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները»: Այս մասին «Այսօր» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը։

«․․․Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին», — նշել է փոխնախարարը:

Դեռևս 2017-ի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։

Հայաստանը Ռուսաստանից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ վերցնելու համաձայնագիրը ստորագրել է 2015-ին․ Հայաստանը Ռուսաստանից գնում է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *