Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն ապրիլի վերջին շաբաթում

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի պայմանագրային զինծառայող Իբրահիմ Ռաջափ օղլու Գաֆարովը (ծնվ. 1991 թ.) կախվել է Բաքվի Նահիմովի փողոցի իր վարձու բնակարանում: Դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նախնական տեղեկության համաձայն՝ ինքնասպանության դրդապատճառն ընտանեկան վեճերն են:

Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ Բաքվի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակահարել է 18-ամյա զինվոր Քյամրան Ֆիրդովսի օղլու Մամեդովին: Վերջինս տեղում մահացել է:

Razm.info-ն արդեն հայտնել էր, որ ապրիլի 14-ին Տերտերի շրջանի զորամասերից մեկի կաթսայատանը գրանցված ուժգին պայթյունի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած երկու զինվորի տեղափոխել էին Աղդամի շրջանի հոսպիտալ: Ապրիլի 25-ին նրանցից մեկը՝ զինծառայող Մուսազադե Աբբաս Նատիգ օղլուն, որը զորակոչվել էր Բաքվի Բինագադինի շրջանից, մահացել է ստացած այրվածքներից: Մյուս տուժածը՝ Աղսուի շրջանից զորակոչված Խալիգով Բայրամ Ռաֆիգ օղլուն, դեռևս հոսպիտալում է:

Այսպիսով, եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ապա այս տարի Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 31 զոհ, 23 վիրավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *