Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ-ին 10 միլիոն յուանի (≈ 1,5 մլն դոլար) օգնության տրամադրման համաձայնագիր։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ի առավոտյան Չինաստանում այցելել էր նաև Պեկինի «Պոլի գրուպ» ընկերություն, որն ի թիվս այլ արտադրանքների, նաև զբաղվում է ռազմարդյունաբերական արտադրանքների թողարկմամբ և Չինաստանում խոշորագույններից մեկն է:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները ստորագրել էին Հայաստանին ամեն տարի 823 հազար ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրելու համաձայնագիր: