Իրանում ցուցադրել են ՀՕՊ ստորաբաժանման ԱԹՍ-ների կայանատեղի

Սեպտեմբերի 3-ին Իրանում ցուցադրել են բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված առաջին առանձին կայանատեղին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թաբնաք» լրատվական գործակալությունը։

Կայանատեղին և տեղակայված անօդաչուները նախագծվել են վերջին 7 տարիների ընթացքում։

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման անօդաչուների անգարը

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման անօդաչուների անգարը

Ավելացնենք, որ իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են  նաև Սիրիայում և Իրաքում։

Ավելի վաղ Իրանը մի քանի անօդաչու թռչող սարք էր ներկայացրել Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» միջազգային ավիացուցահանդեսին։

Իրանում նույնպես պարբերաբար կազմակերպվում են ավիացուցահանդեսներ, որտեղ իրենց նախագծած անօդաչուներն են ներկայացնում նաև իրանցի դպրոցականներն ու համալսարանականները (1, 2):

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *