Իրանում նախնական հաստատվել է ՌԾՈւ արդյունաբերական կազմակերպություն հիմնելու օրինագիծը

Օգոստոսի 29-ին Իրանի խորհրդարանի բաց նիստում ընդունվել է «Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպություն հիմնելու» վերաբերյալ օրինագիծը՝ ձայների 128 կողմ, 23 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Իռիբ» լրատվական գործակալությունը։

Օրինագծում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու և մանրամասները քննարկելու համար այն ներկայացվել է խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեին։

Կոմիտեի վերանայումից հետո խորհրդարանի բաց նիստում օրինագիծը նորից կդրվի քվեարկության։

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Իրանական «Վալֆաջր» տորպեդը

Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպությունը զբաղվելու է սուզանվերի, արագընթաց նավերի, «ցամաք-ծով» դասի հրթիռների և ռազմածովային ուժերին անհրաժեշտ այլ սպառազինության արտադրությամբ։

Օրինագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ Իրանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ռազմածովային արդյունաբերությամբ զբաղվող այլ կառույցները միավորվելու են նորաստեղծ կազմակերպությանը։

Սա ենթադրում է, որ «Իրանի ՊՆ ռազմածովային արդյունաբերության կազմակերպությունը» ամենյան  հավանակությամբ նույնպես կմիավորվի «Զինված ուժերի ռազմածովային արդյունաբերության կազմակերպությանը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *