Վիգեն Սարգսյանը ընդունել է Իրանի դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդի գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 2-ը Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով եղել է Իրանում: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության նախարարին, այցելել է պաշտպանության ոլորտի նախագծեր իրականացնող իրանական ընկերություններ, ինչպես նաև հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին, ԱԱԽ քարտուղարի և խորհրդարանի խոսնակին:

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների և փոխնախարարների նախորդ այցերի մասին կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *