«ՏԱՍՍ». Ադրբեջանին ԲՄՊ-3-ների մատակարումը կավարտվի 2018 թ.

Ռուսաստանյան կողմից հայտնել են, որ Ադրբեջանին 2010 թ. կնքված պայմանագրով նախատեսված ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների վերջին խմբաքանակները նախատեսվում է մատակարարել 2018 թ.: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ներկայացուցիչներից մեկից ստացած տեղեկությունը:

Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.

2010 թ. կնքված պայմանագրով Ադրբեջանին պետք է մատակարարվեր առնվազն 91 միավոր ԲՄՊ-3:  Մեքենաները նախատեսվում էր մատակարարել մինչև 2016 թ.:

2016 թ. սեպտեմբերին ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրակտորային գործարաններ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Լոսևը հայտնել էր,ո ր ԲՄՊ-3-ների մատակարարումը ֆինանսական խնդիրների պատճառով 2016-ին չի կայանա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *