Կվերացվի տնից 150 կմ հեռավորությամբ և շառավիղով ծառայության պահանջը. Վիգեն Սարգսյան

Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Այս մասին օգոստոսի 31-ի կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. Համապատասխան տեսանյութ հրապարակել է Tert.am լրատվակայքը:

«Որևէ պատճառ չկա թե ինչի նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանը ավելի մոտիկ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, և մենք հետևաբար դա վերահսկում ենք որպես խնդիր», — նշել է նախարարը::

Նախարարի խոսքով՝ 150 կմ շառավիղում ծառայությունն անցնելու արտոնությունը, որը տրվում էր  «հատուկ կատեգորիաների» քաղաքացիներին, իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է

«Ենթադրենք Տավուշի մարզի քաղաքացին, այդ 150 կմ-ի մեջ հայտնվելով, շատ հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը այն է, որ մենք հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայկության ընթացքում մեկ է, չունի տուն գնալու տարբերակ, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում Երևանի քաղաքապետարանի,այժմ նաև մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար», ” հայտնել է պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգյանը նշել է, որ  այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում են փոխել բովանդակայինով. արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավվելու են այսուհետ միայն կամավոր ցանկության դեպքում, եթե «Ես եմ» ծրագրով ցանկանում են ներգարվվել մարտական հերթապահության մեջ:

«Այսինքն իրենց հիմնական արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավվելը, և իրենց երկրորդ արտոնությունը դառնում է լրացուցիչ 2 արձակուրդը…նրանք վեց ամիսը մեկ կարողանալու են ստանալ արձակուրդ և երեք անգամ ծառայության ընթացքում տանը լինել», ” հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սա կարգավորվում է առաջարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շրջանակներում:

Օգոստոսի 31-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ՊՆ ներկայացրած «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծերը: Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը:

Յոթ գործող օրենք միավորվում է այս 2 նախագծերի միջև:

Պաշտպանության մասին օրենքի նախագծով կարգավորվում են այժմ գործող «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքներով ծագող հարաբերությունները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *