Բոլոր զորացրված զինծառայողները կարող են ՏՏ ոլորտի անվճար կրթություն ստանալ

Արդեն մեկ տարի է, ինչ զորացրված զինծառայողները կարող են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար կրթություն ստանալ: Մինչ օրս ՏՏ ծրագրին մասնակցել է 150 զորացրված զինծառայող: Փորձաշրջանը հաղթահարելու դեպքում մասնակիցները ստանում են հնարավորություն՝ աշխատանքի անցնելու առաջատար ընկերություններում:

Այս ծրագիրը դեռևս 2016 հուլիսից սկսել էր իրականացնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ սկզբում միայն Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինծառայողների համար:

«Բանակ-ՏՏ» ծրագրի մասնակիցներ

«Բանակ-ՏՏ» ծրագրի մասնակիցներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դասընթացներն անցկացնում է երեկոյան, որպեսզի զորացրված զինծառայողները դասընթացին զուգահեռ կարողանան աշխատել: Երևանից բացի, դասընթացներն անցկացվում են նաև մարզերում՝ միության ստեղծած լաբորատորիաներիում:

«Հայաստանի տարբեր համայնքներում ունենք 210 ինժեներական լաբորատորիա, որտեղ կարելի է սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում: Կարելի է սովորել աշխատել ռոբոտների հետ:

Կարելի է սովորել աշխատել եռաչափ տպիչի, շաղափային հաստոցի համակարգչային կառավարում, ինչպես նաև էլեկտրոնիկայի հետ աշխատել», – նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԻՏՁՄ ներկայացուցիչների և ծրագրի որոշ մասնակիցների հետ հարցազրույցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *