Ռուսաստանի ԶՈւ տանկային ստորաբաժանումները վարժանքներ են արել Ռոստովում

Ռուսաստանի Ռոստովի մարզում տեղակայված ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային դիվիզիայի տանկային ստորաբաժանումները կրակային վարժանքներ են անցկացրել: Այս մասին օգոստոսի 31-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռոստովի մազրում ՌԴ ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացրել Տ-72 տանկերով

Ռոստովի մազրում ՌԴ ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացրել Տ-72 տանկերով

Վարժանքների ընթացքում զինծառայողները տանկի թնդանոթներով և խոշոր տրամաչափի «Կորդ» գնդացիրներով 300-ից մինչև 2000 մետր հեռավորության վրա խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, հակատանկային նռնականետների հաշվարկը, հրետանային զենքերը և օդային թիրախները:

Մեխանիկ-վարորդները խաղարկել են դժվարանցանելի տեղանքում ռազմական մեքենաները վարելու և խոչընդոտներ հաղթահարելու գործողություններ:

Վարժանքներին ներգրավվել են 20 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ3Մ տանկեր, շուրջ 100 զինծառայող:

Ռուսաստանի ԶՈւ տանկային ստորաբաժանումները վարժանքներ են արել Ռոստովի մարզում

Ռուսաստանի ԶՈւ տանկային ստորաբաժանումները վարժանքներ են արել Ռոստովի մարզում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *