Այս տարի ՀՀ ԶՈւ պայմանագրայինների աշխատավարձի բարձրացում չի ակնկալվում. Վիգեն Սարգսյան

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի ակնկալվում. աշխատավարձը ֆիքսվում է բյուջետային հատկացումների շրջանակում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» գործակալությունը:

«Նախարարությունը ներկայումս երկու առանցքային կարևորության օրենքների վրա է աշխատում…Այդ նախագծերից մեկը մանրամասն անդրադառնում է սոցիալական ապահովության խնդիրներին:

Նախարարությունը կարևոր գործառույթ ունի՝ բալանսավորելու սպաների, զինծառայողների նկատմամբ պարտավորությունները, զինված ուժերի սպառազինության և արդիականացման հետ կապված: Այս տարի չեմ ակնկալում աշխատավարձերի բարձրացում»,— մասնավորապես նշել է նախարարը:

Նշենք, որ դեռևս 2017-ի հունվարին Վիգեն Սարգսյանը, Razm.info-ի լրագրողի հարցին ի պատասխան, հայտնել էր, որ 2017թ․ բյուջեն հաստատվել է, և դրանում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։

Նա նաև նշել էր, որ թեև այս տարի աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, բայց զինված ուժերի սպայական կազմի աշխատավարձերն արդեն բավական գերազանցում են Հայաստանի միջին աշխատավարձի չափը։ Նախարարի խոսքով՝ սա բավարար չէ, և անհրաժեշտ է սանդղակավորում անել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *