Իրաքի օդուժը հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին սիրիա-իրաքյան սահմանին

Օգոստոսի 30-ին Իրաքի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման զինյալների դիրքերին սիրիա-իրաքյան սահմանին՝ Ալ-Կաիմ քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իրաքի բանակի հրամանատարությանը:

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետության» 94 զինյալ, որոնց թվում են եղել նաև ԻՊ մի քանի հրամանատարներ:

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ ամբողջությամբ ազատագրել են Իրաքում «Իսլամական պետության» զինյալների վերահսկած վերջին խոշոր բնակավայրը՝ Թալ-Աֆար քաղաքը: Իրաքի բանակը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունը սկսվել էր օգոստոսի 20-ին:

Մինչ այդ՝ 2017-ի հուլիսին Իրաքի բանակին հաջողվել էր ազատագրել նաև ռազմավարական կարևորություն ունեցող և Իրաքի խոշորագույն քաղաքներից Մոսուլը: Այդ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել էր դեռևս 2016-ի հոկտեմբերին և տևել է մոտ 9 ամիս:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» ներկայում նաև ծանր վիճակում է հայտնվել Սիրիայում, որտեղ նրանց վերահսկողության ներքո մնացել է միայն Ռաքքա քաղաքը: Այդ քաղաքի ազատագրման համար էլ գործողություններ է իրականացնում ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *