ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը նոր պետ ունի

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ՊՆ կայքից:

փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը

փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը

Նախկինում ռազմաբժշկական վարչությունը գլխավորում էր գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա «Պանորամա» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է, որ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն և արդեն նշանակվել է զինված ուժերի գլխավոր վիրաբույժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *