Մեկ տարում Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող 650 մարդ

2016-ի օգոստոսի 15-ից 2017-ի օգոստոսի 15-ը Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության հակաահաբեկչական ստորաբաժանումները ձերբակալել են 649 մարդու, ովքեր մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու և Թուրքիայում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատոևկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատոևկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Մեկ տարում ԻՊ դեմ 117 գործողություն է իրականացվել: Ձերբակալված 649-ից 282-ը կալանավորվել է, 155-ն ազատ է արձակվել, իսկ 144 մարդ էլ ստորագրությամբ բաց է թողնվել:

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում կանխել են շուրջ 50 ահաբեկչական գործողություն: Միևնույն ժամանակ Թուրքիայի իրավապահ մարմինները երկրից  արտաքսել են այլ պետությունների 940 քաղաքացու: «Աթաթյուրք» օդանավակայանից արտաքսվել է 664 մարդ, իսկ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից՝ 984 մարդ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցի համաձայն՝  2011 թվականին մինչև 2017-ի հուլիս թուրք-սիրիական սահմանը հատելիս ամենաշատը ձերբակալվել և երկրից արտաքսվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք փորձել են անցնել սահմանը և տեղափոխվել պատերազմական գոտիներ:

Նշված ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ 2011-2017 թթ Թուրքիայից արտաքսվել է 99 երկրի շուրջ 5000 քաղաքացի:

Թուրքիան տարանցիկ երկիր է համարվում Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին միացել ցանկացողների համար: Զինյալների մեծ մասը Սիրիա և Իրաք է հասնում հենց Թուրքիայի տարածքով:

Թուրքիայից արտաքսված քաղաքացիներ ունեցող երկների թվում է նաև Ադրբեջանը

Թուրքիայից արտաքսված քաղաքացիներ ունեցող երկների թվում է նաև Ադրբեջանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *