Թուրքիան հրետակոծել է Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրին քաղաքը

Թուրքիայի զինված ուժերը ինտենսիվ հրետակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Աֆրին քաղաքը: Այն ներկայում վերահսկում են Սիրիայի քրդական ուժերը: Քրդական կողմից հայտնել են, որ տուժել են խաղաղ բնակիչներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Աֆրինում բնակվող քուրդ քաղաքագետ Ռեզան Խեդուն:

PYD հսկիչ անցակետ Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քրդաբնակ քաղաքում

PYD հսկիչ անցակետ Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քրդաբնակ քաղաքում

Քուրդ քաղաքագետը նշել է, որ թուրքական կողմը մշտապես է հրետակոծում քաղաքը, սակայն այս անգամ հարվածներն անհամեմատ ավելի ինտենսիվ են եղել: Նա նշել է, որ թուրքական կողմից հարվածել են այն ժամանակ, երբ քաղաքի բնակիչները փողոցում էին՝ մոտեցող իսլամական «Ղուրբաբն Բայրամի» («Զոհաբերության տոն») տոնին պատրաստվելու համար. տուժել է առնվազն 10 բնակիչ:

Ռեզան Խեդուն ավելացրել է, որ թուրքական կողմը այդ գործողություններով փորձում է խոչընդոտել քրդերի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնությունը: Ըստ նրա՝ ռուսաստանյան կողմը համաձայնել է ռազմական ոստիկանություն տեղակայել քրդերի վերահսկած տարածքում՝ անվտանգության ապահովման համար:

Ռուսաստանի Զու զինծառայողներ Աֆրինում

Ռուսաստանի Զու զինծառայողներ Աֆրինում. (արխիվ)

Ավելացնենք, որ Սիրիայի քրդերը ներկայում տեղակայված են Սիրիայի հյուսիսային երկու հատվածներում, որոնց միջև ընկած տարածքը Թուրքիան է վերահսկում: Արևելյան հատվածում քրդերը համագործակցում են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ, արևմտյան՝ Աֆրինի մասում, կան ՌԴ ԶՈւ որոշակի ստորաբաժանումներ:

Սա առայժմ թույլ է տալիս կանխել Սիրիայի հյուսիսում թուրք-քրդական լայնածավալ բախումները: Սակայն եթե ամերիկյան կողմը բացահայտ նշում է քրդերի հետ համագործակցության մասին՝ Ռուսաստանը վերջին շրջանում համեմատաբար չեզոք և պասիվ դիրքորոշում է ընդունել:

Ավելացնենք, որ Աֆրինը արկակոծելուց զատ, Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները կրակել էին արևմտյան հատվածում՝ Մանբիջում ԱՄՆ ուժերի դիրքերի ուղղությամբ:

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *