Սիրիայում բախումներ են եղել ԱՄՆ զինծառայողների և Թուրքիայի հովանավորյալ զինյալների միջև

Օգոստոսի 29-ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը հայտնել է, որ Թուրքիայի հովանավորյալ զինյալները կրակել են Մանբիջում տեղակայված ամերիկյան զինծառայողների վրա. ԱՄՆ ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնն այս մասին հայտնել է Reuters գործակալությանը:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի .(արխիվ)

Գնդապետ Դիլոնը նշել է, որ իրենց ուժերը պարեկություն էին իրականացնում Մանբիջում, որից արևելք տեղակայված են մեծամասամբ Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ խմբավորումներ [նույն հատվածում նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբախանումներն են տեղակայվել՝ խմբ.]:

Փոխհրաձգության ընթացքում ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել: Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակներից Էրիկ Պահոնը հայտնել է, որ իրենք արդեն կապնվել են թուրքական իշխանությունների հետ:

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը նշել է, որ իրենք բողոքի նոտա են հղել Թուրքիա, քանի որ այդ զինյալներին զինում և աջակցում է թուրքական կողմը: Պահոնն ավելացրել է, որ կոալիցիայի ուժերը շարունակելու են պարեկություն իրականացնել Մանբիջի տարածքում և աջակցել Մանբիջի ռազմական խորհրդին:

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Նշենք, որ Մանբիջը ներկայում գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորաջոկատների և մասամբ նաև արաբների կազմված ուժերի վերահսկողության տակ: Թուրքիայի իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք Սիրիայի քրդերին դիտում են որպես սպառնալիք և միշտ պատրաստ են նրանց դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:

Սակայն ներկայում քրդական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ ներգրավված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման գործողություններին: ԱՄՆ դիրքորոշումն առայժմ կանխում է թուրք-քրդական զինված լայնածավալ բախումները Սիրիայի այդ հատվածներում:

Սիրիայում Թուրքիայի կողմից կազմավորվող «Ազգային բանակ» խմբովորում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *