Իրանը կործանիչներ կարտադրի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նապարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտնել է, որ պաշտպանության նախարարության օրակարգում է Իրանի տարածքում կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ ինքնաթիռների արտադրության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները և սկզբնական ուսումնասիրությունները կատարվել են:

Նշենք, որ ապրիլին Իրանը ներկայացրել էր տեղական «Ղահեր-313» (F-313) թեթև մարտական ինքնաթիռը և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռը` երկուսն էլ նախատիպերի տեսքով։ Ավելի վաղ՝ մարտին, Իրանի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ «գալիք տարում» (իրանական օրացույցով 2017թ. մարտի 20- 2018 մարտի 20)  Իրանը կսկսի «Ղահեր-313» կործանիչի փորձարկումները:

«Իրանի զինված ուժերի հզորացումը կատարվում է միայն երկրի պաշտպանության համար, և զինված ուժերի զարգացման, հրթիռներ և ռազմական ինքնաթիռներ կառուցելու համար Իրանին ոչ մեկի թույլատվությունը պետք չէ», — դեռևս 2017-ի ապրիլին հայտարարել էր Իրանի նախկին պաշտպանության նախարարը:

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Հաթամին նաև հայտնել էր, որ իրանական «Բավար-373» ՀՕՊ համակարգերը գրեթե 85 տոկոսով պատրաստ են: «Բավար-373» ԶՀՀ-ների արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն ներկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Իրանն այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել գնել Ռուսաստանից:

Հավելենք, որ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 20-ին Իրանի խորհրդարանի քվեարկության արդյունքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *