Արա Նազարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 29-ին հրապարակված որոշմամբ՝ Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի մեկ այլ որոշումով՝ Հայկարամ Մխիթարյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նազարյանը ազատվել էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնայանը ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, իսկ Արա Նազարյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ: Տոնոյանը ԱԻ նախարար է նշանակվել 2017 թ. փետրվարին և վերանշանակվել՝ մայիսի 30-ին:

Համաձայն ՀՀ ՊՆ կայքում հրապարակված տեղեկության՝ Արա Նազարյանը ծնվել է 1965թ.:

Աշխատանքային գործունեություն

  • 1994թ. – աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում
  • 1995թ. – ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ
  • 1996թ. – աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան
  • 1998-2000թթ. – աշխատել է Շրջակա Միջավայրի Իրավական Պահպանության Հասարակական Կենտրոնում (Ամերիկայի Իրավաբանների Միության ծրագիր)` որպես իրավաբան
  • 2002թ. – աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
  • 2003թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով
  • 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  • [2017թ.- ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ]

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *