Ռուսաստանի հարավում ավիացիայի և ՀՕՊ ուժերի տագնապով ստուգումներ են անցկացվում

Օգոստոսի 28-ին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում տագնապով հանկարծակի ստուգումներ են սկսել:  Այս մասին հայտնել է ՀՌՇ մամուլի քարտուղար Վադիմ Աստաֆևը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Համաձայն Աստաֆևի հայտնած տեղեկության՝ օգոստոսի 28-ին տագնապով հանվել են ՌԴ Ռոստոսի և Վոլգոգրադի շրջաններում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Հյուսիսային Օսիայում և Ղրիմում տեղակայված ստորաբաժանումների անձնակազմերը:

Ստուգումն անցկացվում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հրամանով: Ստուգումների ընթացքում պետք է գնահատվեն օդաչուների, մնացած անձնակազմի, ավիացիայի և ՀՕՊ տեխնիկաների մարտունակությունը:

Հավելենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմում են նաև Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *