Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու մեղադրանքով 127 մարդ է ձերբակալվել. Թուրքիայի ՆԳՆ

Օգոստոսի 21-28-ը Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ժանդարմերիայի և զինված ուժերի գործողությունների ընթացքում ձերբակալվել է 127 մարդ, ովքեր մեղադրվում են քրդական կառույցին աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳ նախարարությունը:

PKK զինյալներ

PKK զինյալներ

Հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող 44 մարդ: 400 մարդ ձերբակալվել է Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար, 14 մարդ էլ ձախակողմյան «ահաբեկչական խմբավորումներին» անդամակցելու և աջակցելու համար:

Ըստ աղբյուրի՝  գործողությունների ընթացքում սպանվել է PKK-ի 22 զինյալ, ևս 10 զինյալ հանձնվել է:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանը: Արդեն 2 տարի շարունակվող պայքարում ուժայիններին դեռևս չի հաջողվել ճնշել քուրդ զինյալներին:

PKK-ի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև թուրքական բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին են մեղադրում Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Գյուլենը ներկայում բնակվում է Միացյալ Նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *