Հորդանանն առայժմ չի համաձայնում անձեռնմխելիություն տալ գերմանացի զինծառայողներին

Հորդանանը դեռևս չի համաձայնվում անձեռնմխելիության իրավունք տրամադրել այդ երկրում տեղակայվող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին, սակայն կողմերը շարունակում են բանակցությունները: Գերմանիայի ՊՆ խոսնակը հայտնում է, որ բանակցություններն արդյունավետ են ընթանում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը:

Եվրոպական արտադրության Tornado ինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado ինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Գերմանական կողմը նաև հույս է հայտնել, որ անձեռնմխելիության հարցում տարաձայնությունները չեն խանգարի, որ Tornado ինքնաթիռները սկսեն Հորդանանից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում հետախուզական թռիչքներ իրականացնել այս տարվա հոկտեմբերից:

Մինչ այդ, Գերմանիան արդեն սկսել է իր ռազմական տեխնիկան ուղարկել Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազա: Նախատեսվում է նաև նույն բազայում տեղակայել Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 զինծառայող:

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «ՄուաՖակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Թուրքիայի «Ինջիրլիք» և Հորդանան «ՄուաՖակ Սալտի» ավիաբազաների տեղադրությունը

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Գերմանիան ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը և Tornado ինքնաթիռները Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավաբազայից:

Թուրքիայից գերմանական զորախմբի դուրսբերումը պայմանավորված է երկու երկրների միջև առաջացած լարվածությամբ: Զորքերի դուրսբերման որոշումը Գերմանիայի իշխանությունները ընդունել են դեռևս հունիսին, երբ Թուրքիան ևս մեկ անգամ արգելել էր գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին:

Նշենք, որ թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» այն պատճառով, որ Գերմանիան նախնական քաղաքական  ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր մեղադրվում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

ԻՊ դեմ պայքարի շրջանակներում Գերմանիան ԶՈւ Tornado ինքնաթիռները և զինծառայողները տեղակայվել էին Թուրքիայի «Ինջիրլիք» ավաբազայում դեռևս 2015-ի ձմռանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *